Ներքին 3 տարի առաջ - 19:02 10-10-2022

Բանակցում ենք Զովունին սպասարկող երթուղու կազմակերպության հետ․ Նաիրի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ

«Զովունին նախկինում առանձին տրանսպրտ չի ունեցել, Երևանի երթուղիներից մեկը մտնում էր Զովունի և սպասարկում էր համայնքի բնակիչներին, բայց վերջերս այդ գիծը այլևս չի սպասարկում, այսինքն՝ այդ գիծը հանել են»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Նաիրի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ խնդիր կա կապված Զովունի համայնքի երթուղու հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում գյուղացիները հայտնել էին, որ հունիսի 25-ից գյուղում տրանսպորտի աշխատանքները նախատեսվում էր դադարեցնել՝ պատճառաբանությամբ, որ հուլիսի 1-ից նոր տրանսպորտ պետք է ներդրվեր, սակայն երթուղին շարունակել է գործել։

«Դրա փոխարեն մեկ այլ երթուղի է առաջարկվել, որի սակագինը բարձրացել է։ Հիմա մենք տվյալ երթուղին սպասարկող կազմակերպության հետ բանակցում ենք՝ և՛ երթուղու փոփոխության, և սակագնի հետ կապված, բայց առայժմ հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց Հարությունյանը։

Ո՞ր կազմակերպությունն է սպասարկում այդ երթուղին․ հետաքրքրվեցինք Հարությունյանից, համայնքի ղեկավարի տեղակալն ասաց՝ «Մուլտի տրանս» ընկերությունը։

Հարցին, թե տրանսպրտի գնի բարձրացման հետ զուգընթաց բարելավվել են արդյոք սպասարկող տրանսպորտի պայմանները, Հարությունյանը նկատեց. «Դե բնականաբար նոր տրանսպորտ է ձեռք բերվել, բայց դա բնականաբար կապ չունի»։

Համայնքի ղեկավարի տեղակալը նաև ասաց, որ բնակիչների հետ շարունակական, անմիջական կապի մեջ են և պայմանավորվածությունների, բանակցությունների մասին տեղեկացնում են։

Հետաքրքրվեցինք Հարությունյանից, թե բանակցությունների ընթացքում ինչ հնարավոր փոփոխություններ է առաջարկում, այդ փոփոխությունը կազդի արդյոք սակագնի վրա։ Համայնքապետը ասաց. «Առաջարկում ենք երթուղու փոփոխություն, որ գոնե երթուղին անցնի Բարեկամության մետրոյով։ Դրանից գինն էլ որոշ չափով կնվազի, եթե այն ժամանակ բնակիչները երկու տրանսպորտ էին փոխում մետրո հասնելու համար, հիմա մի տրանսպորտով կգնան։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում