Ներքին 3 տարի առաջ - 14:41 10-10-2022

Մեխանիզմները հայտնի չեն, քննարկումներ են գնում. պատգամավորը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր քննարկումների մասին

Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր ուղիղ քննարկումները հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով կարող են իրականացվել, այս մասին քննարկումներ են ընթանում միջազգային գործընկերների հետ: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե միջազգային ի՞նչ մեխանիզմներով են Ստեփանակերտն ու Բաքուն բանակցելու:

«Այս պահին դեռ որևէ մեկին վերջնական հայտնի չեն այդ մեխանիզմները: Դրանք քննարկման առարկա են: Այս մասին դեռևս քննարկումներ են գնում մեր միջազգային գործընկերների հետ: Բայց, բնականաբար, խոսակցությունը գնում է հնարավորինս արդյունավետ մեխանիզմների համար, որպեսզի այդ երկխոսությունը հնարավորինս ստացվի, և մենք կարողանանք այս առումով քայլ առաջ անել և ապահովել արցախահայության իրավունքներն իրենց հողում»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, թե՞ նոր ձևաչափ է լինելու՝ նա պատասխանեց, որ հնարավորինս ճկուն քաղաքականություն են վարում, և չի բացառվում, որ նոր ձևաչափ լինի, չի բացառվում, որ ԵԱՀԿ տիրույթում լինի: Դեռ քննարկումներ են գնում, կոնկրետություններ չկան:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից