Արտաքին 4 տարի առաջ - 15:39 09-10-2022

Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը

Ղրղզստանը չեղարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի զորավարժությունները, որոնք նախատեսված էին այս ամիս։ Այս մասին տեղեկացնում է Ղրղստանի պաշտպանության նախարարությունը։

Ղրղզստանի պաշտպանական գերատեսչության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ որոշում է կայացվել երկրի տարածքում չեղարկել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխորտակելի եղբայրություն-2022» զորավարժությունների անցկացումը։ Զորավարժությունները պետք է կայանային հոկտեմբերի 10-ից 14-ը։

Ղրղզական կողմը զորավարժությունների չեղարկման պատճառները չի հայտնել։ Զորավարժություններին դիտորդներ էին հրավիրվել նաև Ուզբեկստանից, Սերբիայից, Սիրիայից, Թուրքմենստանից և Մոնղոլիայից։

Նշենք, որ նախորդ ամիս սահմանային վեճի շուրջ Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային գվարդիայի հակամարտությունը լարվածություն էր առաջացրել երկու երկրների միջև։ Ղրղզստանի փոխարտգործնախարար Նուրան Նիյազալիևը հոկտեմբերի 7-ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ առաջարկել էր փոփոել կազմակերպության կանոնադրությունը՝ ՀԱՊԿ անդամ երկրների միջև հակամարտությունները կանխելու համար։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում