Մամուլ 4 տարի առաջ - 08:40 08-10-2022

ՔՊ-ական պատգամավորի եղբոր «արկածները» Չարենցավանում. նա չի տարբերվում նախկիններից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարավ գործող համայնքապետ, կարկառուն ՀՀԿ-ական, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին՝ Հակոբ Շահգալդյանը: Այդ օրը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ընտրություններն այնքան էլ հարթ չեն անցել: Ուշագրավ է, որ մինչ այս ՔՊ-ականներն ամեն ինչ արել էին, որպեսզի հենց իրենց թեկնածուն՝ վերջերս ՔՊ-ական դարձած Արթուր Գալստյանն ընտրվեր:

Քարոզարշավին անգամ Չարենցավան էին այցելել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Եվ չնայած բուն ընտրությունների օրը պատգամավորներն այնտեղ երեւացող հատվածներում չէին, սակայն բավական ակտիվ էր հենց Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:

Ականատեսներն «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ ընտրությունների օրը նա բավականին ագրեսիվ պահվածքով է աչքի ընկել, ոչ միայն անհարգալից է եղել ՔՊ-ի մրցակիցների, այլ նաեւ համայնք ժամանած եւ ընտրությունները դիտարկող անկախ դիտորդների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր շարունակ փորձում է հենց Ավետ Կոնջորյանից հասկանալ՝ ինչու է նման պահվածք դրսեւորել ընտրությունների օրը, վերջինս, սակայն, հակված չէ պատասխանել մեր հարցերին: Նախկին իշխանություններին մերժված բարքերի համար մեղադրող երիտհեղափոխականներն ու նրանց հարազատներն իրենց վարքով չեն տարբերվում նախկիններից, պարզապես նրանց պաշտոնն ու իշխանությունն էր անհասանելի»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց