Մամուլ 3 տարի առաջ - 09:14 07-10-2022

Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ. նախարարն անգամ նրան չէր ճանաչում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հոկտեմբերի 5-ին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խորհրդի նախագահ, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի կողմից պետք է ներկայացվեր տեսչական մարմնի ղեկավարը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդի նախագահ-նախարարը նիստը սկսելուց հետո անգամ չի իմացել, թե ով է լինելու նոր ղեկավարը։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ ներկա խորհրդի անդամները երկար սպասելուց հետո, չգիտես՝ ինչու, փորձել են կառավարության աշխատակազմից պարզել, թե ով է թեկնածուն, որպեսզի հրավիրեն։

Աշխատակազմից տվյալները փոխանցելուց հետո միայն պարզվել է, որ թեկնածուն հայտնի հանրապետական շրջանակներից, Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանն է, որը ներկայացել է նիստը սկսելուց 40 րոպե անց, քանի որ ինքն էլ չի իմացել, որ պետք է ներկայանա։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս խայտառակ միջադեպի առիթով մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից։ Վերջինս նշեց. «Ինձ փոխանցեցին, որ, ըստ նախանշված ժամի, նիստը տեղի է ունեցել, տեսչականի ղեկավարն էլ մասնակցել է խորհրդի նիստին»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան