Մամուլ 4 տարի առաջ - 08:02 06-10-2022

Չարենցավանի նորընտիր քաղաքապետը կադրային փոփոխություններ է նախատեսել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չարենցավան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի ընտրության արդյունքներով դարձյալ քաղաքապետ ընտրվեց «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը գլխավորած Հակոբ Շահգալդյանը, ով արդեն 4-րդ անգամ է ստանձնում այս պաշտոնը։ Նոյեմբերի 10-ին կկայանա նորընտիր ավագանու առաջին նիստն ու օրենքի ուժով քաղաքապետ ընտրված Հակոբ Շահգալդյանի երդմնակալության արարողությունը։

Մինչ այդ, սակայն, Շահգալդյանը նախատեսել է կադրային փոփոխություններ իրականացնել քաղաքապետարանում։ Նա մեզ փոխանցեց, որ կփոխվի տեղակալը՝ փոխքաղաքապետ Հարություն Ղազանչյանը, ով ՔՊ-ից է: Նրա փոխարեն կնշանակվի իր գլխավորած «Միասնական համայնք» դաշինքի ցուցակով ավագանու անդամ դարձած Սեւակ Վարդանյանը։ Վերջինս դաշինքի մաս կազմող ՀԺԱՄ կուսակցության անդամ է, գործարար։ Վարդանյանի հետ դաշինքի ցուցակում էր նաեւ նրա հայրը՝ Նորայր Վարդանյանը՝ ցուցակի երկրորդ համարն էր։

Նշենք, որ ՏԻՄ-երի մասին նոր օրենքով՝ համայնքներում քաղաքապետը պետք է ունենա 2 տեղակալ, ուստի եւս մեկ տեղակալ պետք է նշանակի Հակոբ Շահգալդյանը։ Երկրորդ տեղակալի մասով, սակայն, դեռ հստակ որոշում չի կայացվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան