Արտաքին 3 տարի առաջ - 15:11 05-10-2022

Ստամբուլի հացահատիկային միջանցքով տեղափոխվող բեռների քանակը գերազանցել է 6 միլիոն տոննան


Ստամբուլում Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված հացահատիկային միջանցքի համաձայնագրի շրջանակներում տեղափոխվող բեռների քանակը գերազանցել է 6 միլիոն տոննան։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT Haber» լրատվական գործակալությունը՝ համաձայնագրի շրջանակներում մինչ այժմ ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել 260 նավ, իսկ փոխադրվող հացահատիկի ծավալը գերազանցել է 6 միլիոն տոննան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 22-ին Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ստամբուլում ստորագրել են «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և սննդամթերքի անվտանգ առաքում նախաձեռնության փաստաթուղթը»։ Այս նպատակով հուլիսի 27-ին Ստամբուլում համատեղ համակարգման կենտրոն է գործարկվել։

Ուկրաինայի Օդեսայի նավահանգստից առաջին նավը դուրս է եկել 2022 թվականի օգոստոսի 1-ին։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ այսօր ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնված ևս ութ նավ է դուրս եկել։

Նավերով տեղափոխվում են պարենային ապրանքներ, ինչպիսիք են եգիպտացորենը, ցորենը, արևածաղկի ալյուրը, արևածաղկի ձեթը, շաքարի ճակնդեղը, սոյան, ոլոռը և գարին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին