Ուղիղ եթեր
Հղի կնոջ սպանության գործն ուղարկվում է դատարան․ մեղադրվում է միայն վարորդը «անզգուշությամբ մահ պատճառելու» համար
copy image url

Հղի կնոջ սպանության գործն ուղարկվում է դատարան․ մեղադրվում է միայն վարորդը «անզգուշությամբ մահ պատճառելու» համար

Ներքին 2 տարի առաջ - 13:04 05-10-2022

29-ամյա Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկի կողմից վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է. գործը կուղարկվի դատարան․ հաղորդում են Դատախազությունից։ Հաստատվել է միայն վրաերթի ենթարկող մեքենայի վարորդին առաջադրված մեղադրանքը։

Oragir.news-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ իրենք պահանջել են պատշաճ քրեաիրավական գնահատական տալ նաև շարասյան ղեկավարի ու խաչմերուկը կարգավորողի արարքներին։ Հիմա, սակայն, նախ պետք է ծանոթանան դատարան ուղարկված վարույթի նյութերին, որից հետո կորոշեն՝ ինչ անել։ «Առայժմ նախաքննության ավարտ հայտարարված չէ, վարույթի նյութերին ծանոթ չենք, հետևաբար վերջնական հետևություններ դեռ չենք կարող անել։ Մենք կծանթանանք տվյալ որոշումներին, դրանց հիմքում ընկած փաստական հանգամանքներին, և բնականաբար, քրեական դատավարության օրենսգրքով մեզ ընձեռված գործիքակազմից կօգտվենք»,- ասաց նա։

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտելու արդյունքում անզգուշությամբ մահ պատճառելու համար պատժի առավելագույն ժամկետը հինգ տարով ազատազրկումն է։ «Առավելագույնը դա է, սակայն պիտի նշեմ, որ, որպես կանոն, պրակտիկայում առավելագույն պատիժ չի նշանակվում նախկինում դատվածություն չունեցող անձանց նկատմամբ»,- ասաց փաստաբանը։ «Անզգուշությամբ մահ պատճառել» որակումը վիճարկման ենթակա չէ։

Հիշեցնենք, որ 29-ամյա Սոնա Մնացականյանի և նրա՝ դեռևս չծնված երեխայի սպանությունը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 26-ին․ Երևան քաղաքի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը նրան վրաերթ էր ենթարկել, և հեռացել դեպքի վայրից։ Շարասյան մեքենաներից ոչ մեկը կանգ չէր առել՝ կնոջն օգնելու, առաջին բուժօգնություն ցույց տալու, բուժկենտրոն տեղափոխել համար։

Ըստ լրատվականների՝ վրաերթի ենթարկած անձը ոստիկանության մայոր, ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար Արամ Նավասարդյանն է․ հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով․ նա ապրիլի 29-ին ազատ էր արձակվել։

Դեպքի հնչեղություն ստանալուց հետո ի պատասխան մեղադրանքներին՝ վարչապետի աշխատակազմից նշել էին, որ նա, նկատելով ընկած կնոջը, Փաշինյանը հրահանգել էր շտապօգնություն կանչել։ Մինչդեռ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել էր, որ վարչապետը տեղյակ չի եղել վրաերթի մասին, այլապես կհրահանգեր կանգնեցնել մեքենան։

Դեպքը հնչեղություն է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտերկրում․ 2022 թվականի հուլիսի 6-ին Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ արձագանքել են Սոնա Մնացականյանի սպանությանը։ Նրանք հայ պատգամավորների ուշադրությունն են հրավիրել տեղի ունեցածին՝ խնդրելով ուշադիր հետևել գործին, արդարադատություն հաստատել Սոնա Մնացականյանի և նրա ընտանիքի նկատմամբ։
Սոնա Մնացականյանը Արարատի մարզի Բերքանուշ գյուղից էր, ամուսնանալուց հետո ապրում էր Երևանում, «Աջակցենք մեր հերոսներին» կազմակերպության հիմնադիր անդամ էր, Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախում կառուցվող «Թևեր» տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը։ Հունիսին կծնվեր նրա առաջնեկը։

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
09:10 Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»
12:58 Թուրքիան փոխարինում է ՌԴ-ին Հայաստանում. թուրք-ադրբեջանական մամուլը` Փաշինյանի այցի մասին
15:25 Պարզապես կանչել էին, երևի գիժը՝ Փաշինյանը, խուճապի մեջ է․ շարժման մասնակից
15:33 Բնակարանային վարձավճարի հարցը պարտավոր են լուծել. արցախցիները պատրաստվում են ցույցերի
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
17:05 Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը․ վերլուծաբան
12:40 Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
14:54 Փողոցի խուժան չենք, կուսակցություն ենք․ ծանուցում լինի՝ կգնամ ոստիկանություն․ Վիկտոր Մնացականյան