Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:49 05-10-2022

Ռուբեն Վարդանյանն Արցախում փորձաշրջան է անցնում. ինչ նպատակ ունեն իշխանությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուբեն Վարդանյանը Արցախում շուտով պետնախարար կնշանակվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է նախ իրավաբանորեն լայն լիազորություններով օժտել պետնախարարի պաշտոնը՝ հավասարեցնելով վարչապետի լիազորություններին, եւ երկրի ողջ կառավարումը հանձնել Մոսկվայից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանին:

Այդպես նաեւ Ռուբեն Վարդանյանի քաղաքացիության հարցը կկարգավորվի, քանի որ այսօրվա դրությամբ չի կարող որեւէ ընտրովի պաշտոն զբաղեցնել Արցախում: Մեր խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն իրականում մտադիր է Արցախի իշխանությունը փաթեթով հանձնել Վարդանյանին եւ հեռանալ, պարզապես այս ընթացքում պիտի Վարդանյանը կարողանա իրեն արդարացնել եւ ապացուցել, որ արժանի փոխարինող է:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որը բացառիկ պարկեշտ պաշտոնյաներից է, անգործ չի մնա. նրան Արցախի կառավարական կաբինետում բարձր եւ պատասխանատու պաշտոն կվստահվի: Մինչ այդ նրանք բոլորով պետք է օգնեն Վարդանյանին դիրքավորվել Արցախում եւ կառավարման ճկունություն հանդես բերել: Կարճ ասած, Ռուբեն Վարդանյանը փորձաշրջան է անցնում Արցախի Հանրապետությունում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին