Ներքին 3 տարի առաջ - 14:07 04-10-2022

Արտահոսքը շարունակվում է․ մեզ ներկայացվում են պահանջներ և վերջ․ այսօր էլ՝ Ռուսաստանը

Հավաստի Աղբյուրից շարունակում է հոսել ու հոսել։ Երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցում «Ինչ է ուզում Ադրբեջանը» գրառումից հետո այսօր լույս տեսավ երկրորդ մասը՝ «Ինչ է ուզում Ռուսաստանը»։

Եթե երեկ քիչ-շատ զուսպ էր համացանցը, ապա այսօր չարախնդաց միանգամից։ Ակնհայտ է՝ վարչապետը կարոտել է գործին՝ ամեն օր հոդված գրելուն։ Երկրի համար, իհարկե, շատ բարդ է, երբ վարչապետն իրեն Հավաստի Աղբյուր է զգում, բայց մեզ համար, ինչ խոսք, կարևոր լուր է, երբ հոդվածի հեղինակ Հավաստի Աղբյուրը երկրի ղեկավարն է։ Ուղղակի ափսոս՝ այս ոչ պաշտոնական պատասխանում որևէ նորություն չկա։

Եվ այսպես, Հավաստի Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է շտապ դիմել «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս դառնալու համար, և Հայաստանին այդ քայլին դրդելու համար օգտագործում է Ադրբեջանի զորքերի ագրեսիվությունն ու ՀՀ-ում ռուսական զորքերի անգործությունը։ Դրա համար էլ ձգտում է չլուծել Ղարաբաղի հարցը, որ պահի այն՝ որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։

Նաև՝ Ռուսաստանին Հայաստան-Ադրբեջանով անցնող տրանսպորտային ուղիներ են պետք՝ Արևմուտքի հետ կանխատեսելի կամ պլանավորվող բախման դեպքում օգտագործելու համար։
«Այս է պատճառը, որ ԼՂ հարցի Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից։ Այս իմաստով՝ չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել»։

Այսպես, որևէ նոր դրույթ չի ասում Հավաստի Աղբյուրը, սակայն զգուշավոր ձևակերպումներով մանրամասն նորից կրկնում է դա։ Զգացողություն է, որ օվերտոնի պատուհանի սկզբունքով աշխատող պետությունը մեր ականջներն է սովորեցնում բոլոր վատ լուրերին․ կարող էր, չէ՞, վերջում երկու բառով ասել՝ ՀՀ-ն «մեր հավաստի տեղեկություններով» չի ընդունելու իրեն ներկայացվող պահանջները, մենք այս-այն քայլերն ենք ձեռնարկելու, ժող ջան․․․ բայց՝ ոչ։ Մեզ ներկայացվում ենք պահանջներ, Հավաստի Աղբյուրը ցույց է տալիս՝ ինչ պատային իրավիճակում ենք և ինչպես են իրենց ցանկությունները մեր հաշվին իրականացնում ու իրականցնելու, և վերջ։ Վերջակետ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից