Մամուլ 4 տարի առաջ - 08:26 04-10-2022

Մարզպետներն էլ պատասխան կտան․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված՝ իշխանությունները լուրջ «բազարների» մեջ են։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ այն մարզերում, որտեղ իշխանական թեկնածուները պարտվել են կամ եղել են հաղթել-պարտվելու «սահմանագծին», ու հնարավոր չի եղել այլ ուժերի հետ դաշինքի միջոցով ձևավորել համայնքային իշխանություն, պատասխան են տալու նաև մարզպետները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ մարզպետները երկու անգամ կանչվել են կառավարություն, իսկ ոմանց հետ Նիկոլ Փաշինյանն անգամ կառավարական ամառանոցում է հանդիպում ունեցել։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսակցությունը եղել է բավական կոշտ, հիմնականում շեշտը դրվել է այն հանգամանքի վրա, որ տեղերում կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել և թեկնածուներին համապատասխան աջակցություն չի ցուցաբերվել։
Թերթի իշխանամերձ աղբյուրը փոխանցում է, որ նույնիսկ հնարավոր է՝ որոշ մարզպետներ առաջիկայում հրաժեշտ տան իրենց պաշտոններին. նրանց այդ մասին տեղեկացվել է, ավելին, շատ կտրուկ զգուշացվել են՝ պաշտոնաթողությունից հետո հակաիշխանական ելույթներ ու հայտարարություններ չանել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան