Արտաքին 4 տարի առաջ - 12:46 03-10-2022

Ադրբեջանի օմբուդսմենը մեղադրել է Հայաստանին


Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան մեղադրել է Հայաստանին` Արցախի Հանրապետության` Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում առկա ականների պայթյունների արդյունքում ադրբեջանցիների մահվան համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ալիևան վերջին օրերին Վարանդայի (Ֆիզուլի) և Թարթարի շրջաններում ականների պայթյունի հետևանքով քաղաքացիների մահվան և վիրավորվելու դեպքերի առնչությամբ դիմել է միջազգային կազմակերպություններին։

Ադրբեջանցի պաշտոնյան միջազգային կառույցներին կոչ է արել Հայաստանի դեմ անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Հայտարարության մեջ նշվել է, որ չնայած բազմաթիվ կոչերին Հայաստանը մինչև օրս չի վերադարձել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում առկա ականապատված տարածքների քարտեզները։

Նրա խոսքով առկա ականները լուրջ վտանգ են ստեղծում ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքի և առողջության համար։

«Մենք վերահաստատում ենք մեր մտահոգությունը, որ ականները մարդկային կյանքի համար վտանգի պոտենցիալ աղբյուր են և կոչ ենք անում այս հարցում անհապաղ քայլեր ձեռնարկել: Կատարելով տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու իր պարտավորությունները՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզները»,- ասվում է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը դեռևս 2021 թվականի ընթացքում Բաքվին է հանձնել ականապատված տարածքների բոլոր քարտեզները, ինչը ադրբեջանական կողմը ընդունել էր։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու