Արտաքին 4 տարի առաջ - 22:30 01-10-2022

Ուկրաինան վերականգնել է վերահսկողությունը Լիման քաղաքի նկատմամբ

Ուկրաինայի զինված ուժերը վերականգնել են իրենց վերահսկողությունը Դոնեցկի մարզի Լիման քաղաքի նկատմամբ։ Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Նախարարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ուկրաինայի օդային հարվածային ուժերը մուտք են գործել Դոնեցկի շրջանի Լիման քաղաք: Ուկրաինայի բանակը այսօր և ապագայում կայանալիք ցանկացած «հանրաքվեում» միշտ ունեցել է և կունենա որոշիչ ձայն»:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել է, որտեղ զինծառայողները Ուկրաինայի դրոշը կախում են քաղաքի ցուցանակի վրա։ Սոցցանցերում տարածված կադրերում երևում է, որ ուկրաինական ուժերը առաջ են շարժվում դեպի Լիման քաղաք, ճամփեզրին առկա են խոցված զինտեխնիկա, զինծառայողների դիակներ, ինչպես նաև քանդված է քաղաք տանող կամուրջը։

Ուկրաինայի զինված ուժերի արևելյան ստորաբաժանման ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին հայտարարել է, որ համացանցում առկա տեղեկությունները և տեսանյութը ճիշտ են, ուկրաինական ուժերը արդեն քաղաքում են, սակայն բախումները դեռ շարունակվում են:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը հետ են քաշվել Լիմանից։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ դաշնակից զորքերը Կրասնի Լիման բնակավայրից հետ են քաշվել դեպի ավելի նպաստավոր վայրեր։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուկրաինյի Լուգանկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել էր, որ գրեթե 5000 ռուս զինվորականներ շրջափակված են Լիման քաղաքում, և ուկրաինական ուժերը վերահսկում են քաղաքից դուրս գալու գրեթե բոլոր ճանապարհները։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու