Արտաքին 4 տարի առաջ - 20:22 01-10-2022

Էրդողանը Հայաստանին կոչ է արել օգտվել խաղաղության հնարավորությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանին օգտվել իրեն ընձեռնված խաղաղության հնարավորությունից։ Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխացմամբ՝ Էրդողանը Թուրքիայի մեջլիսում ունեցած ելույթում ասել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հնարավորություն է ստեղծվել։

Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը, որն ամրագրված է այսպես կոչված Շուշիի հռչակագրով, շատ արժեքավոր է։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան անում է իր բաժին քայլերը, որ ստեղծված իրավիճակը նպաստի տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության հաստատմանը։ Նա նշել է, որ նշանակված հատուկ ներկայացուցիչների միջոցով թուրքական կողմը դրսևորել է Հայաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու իր կամքը։

«Հայաստանը պետք է լավ օգտագործի իրեն ընձեռված խաղաղության հնարավորությունը»,- հայտարարել է Էրդողանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու