Ներքին 4 տարի առաջ - 00:32 29-09-2022

Ռոբերտ Քոչարյանի խոսքը չի հակասում Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին․ Խոսրով Հարությունյան

«Նախագահների հանդիպման ֆորմատի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքն ընդգծված դրական է։ Ռոբերտ Քոչարյանի խոսքը չի հակասում Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին։ Նրանք երկուսն էլ հանրային կոնսոլիդացիան համարում են ամենակարևորը»։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Մենք պետք է օգտվենք և վերականգնենք աշխարհաքաղաքական մեր հնարավորությունը և ճիշտ գնահատենք դրա կարևորությունը։ Լուրջ երաշխիքներ և միջազգային երաշխավորներ են պետք ամենածանր պայմանագրի կնքման դեպքում էլ, որը չի կարող լինել առանց հետևանքների։ Տարածաշրջանում ստեղծվել է որակապես նոր իրավիճակ, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը նվազել է, բայց ոչ այնչափ, որ հաշվի չնստես, և Թուրքիայինն էլ չի ավելացել այնքան, որ կարողանա կորցրած դիրքերը լրացնել։ Հայաստանն ունակ չէ դիմագրավել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հանրության կողմից չկա ակնկալիք, ինչը օգտակար չէ։ Իմաստ չունի մերժել խաղաղության կամ հաշտության պայմանագրի թեզը։ Հարցն այն է, թե ինչպես ենք իրականացնելու, ինչ հենքով։ Ապագա սահմանը չի կարող դառնալ ապակայունացնող սպառնալիքի աղբյուր։Կոնֆլիկտը լուծված չէ։Մեր գործընկերներն ասում են՝ շանս կա վերադառնալ բանակցային գործընթաց»,-ասաց Հարությունյանը։

Նշենք, որ ըստ Հարությունյանի՝ Ռուսաստանը պետք է ասի իր կարմիր գծերը, ինչը թույլ կտա Իրանի հետ հասնել այն կայունությանը, որին ձգտում է Արևմուտքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ