Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:41 28-09-2022

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՍԱՏՄ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ կողմերի միջև համագործակցության շրջանակ ստեղծելու համար, որի նպատակը Հայաստանի ամբողջ բնակչությանն անվտանգ և որակյալ սննդի հասանելիությամբ ապահովելն է։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Սա ձեռք կբերվի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև փոքր ֆերմերային տնտեսությունների գիտելիքների կարողությունների մեջ ներդրումներ կատարելու միջոցով, ընդ որում՝ համագործակցության արդյունքը կլինի այն, որ պարենային արժեշղթաներում ընդգրկված մանր ֆերմերները և ՓՄՁ-ները կմեծացնեն իրենց գիտելիքները սեփական գործունեության շրջանակում սննդամթերքի անվտանգության նվազագույն չափորոշիչներն ապահովելու մասին։

Տիկին Սկաուն հույս է հայտնել, որ այս ուղղությամբ կատարված առաջին քայլը դրական արդյունքներ կապահովի հետագա նպատակային համագործակցության համար: Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ տեսչական մարմինը պատրաստ է ներդնել հասանելի բոլոր ռեսուրսները սննդամթերքի անվտանգության բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ունենալու և փոխգործակցության լայն ասպարեզ ապահովելու համար:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում