Ներքին 4 տարի առաջ - 14:08 28-09-2022

Իրանը միակ երկիրն է, որ կարող է զսպող դեր ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի համար․ Քոչարյան

Պետք է նայել քարտեզին, և պարզ կդառնա, որ Իրանը միակ երկիրն է, որ կարող է զսպող դեր ունենալ․ այսօր ասուլիսին նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Իրանն և Եգիպտոսը մեր տարածաշրջանի խնդիրների լուծման վրա։

«Մենք ունենք այսօր պրոբլեմ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ։ Պետք է ուշադիր նայել, թե էլ որ երկրներն ունեն այդ խնդիրները և համագործակցել այդ երկրների հետ․ սա է քաղաքականությունը՝ գեոպոլիտիկա կոչեցյալը սա է։ Հետաքրքրություններ կարող է ունենալ նաև Չինաստանը»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ համագործակցության ընտրությունը երկրի խնդիրների ընկալումից ու լուծումների ուղղությունից է կախված․ եթե մեր իշխանությունն այսօր նախատեսում է հավերժ լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բնականաբար, չի փնտրում հարաբերություններ այն երկրների հետ, որ Թուրքիայի հետ ունեն հակասություններ։

«Ես բացատրություն չունեմ․ պատվե՞ր են կատարում, չե՞ն գիտակցում, գիտակցելո՞վ են անում, ո՞ւմ շահերն են սպասարկում»,- նշեց նա։

Քոչարյանն ընդգծեց, որ մանկամտություն կլինի մտածել, որ ՆԱՏՕ-ի զորքերը կարող են գալ և բացազատվել մեր սահմանին, ու մենք չունենանք խնդիր Իրանի հետ։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց