Ներքին 4 տարի առաջ - 11:00 28-09-2022

Մի՛ խանգարիր Մեհմեդին, թող ստորագրի Սևրի պայմանագիրը, որովհետև հետո ավելի վատ պայմաններ են մեր առաջ դնելու. Մենուա Սողոմոնյան

«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե անգամ 1994-ին ոչ թե զինադադար, այլ նույն պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրվեր, ու Հայաստանում, Ադրբեջանում, տարածաշրջանում ու աշխարհում իրադարձությունները զարգանային նույնկերպ, ինչպես եղան, 2020-ի սեպտեմբերի 27-ը լինելու էր, թուղթը չէ, որ ետ էր պահելու Ադրբեջանին։
Հիմա էլ, եթե ստորագրվի էդ «խաղաղության» պայմանագիրը, էդ թուղթը չէ, որ Ադրբեջանին հետ է պահելու «իր» Զանգեզուրը, «Գյոյչան», «Իրավանը» «վերադարձնելու» մտքից։ Ախր մենք Սկանդինավներում չենք ապրում։ Հոբսյան անարխիայի պայմաններում (մեր ու Ադրբեջանի դեպքը) թուղթը չէ, որ խաղաղություն է ապահովում, ոչ էլ կոչն ու քոնֆիդենսբիլդինգմեժըրսը։ Էնպես որ, գուցե Լևոն Տեր-Պետրոսյանի ձայնի տոնայնությունը, տեմբրն ու մերթընդմերթ փայլատակող սարկազմը որոշակի ծանրություն են հաղորդում նրա խոսքին, բայցևայնպես աշխարհում կան նաև էնպիսի երևույթներ, ինչպիսիք են նպատակը, կամքը, ռազմավարությունը, ճիշտ ու արդյունավետ կառավարումը, աշխատասիրությունը, հարկադրանքը, պատիժը, կարգապահությունը, արդարությունը, ժուժկալությունը...։ Իսկ եթե ելնում ենք այն կանխավարկածից, որ նշված հատկանիշները երբեք էլ մեզ բնորոշ չեն լինելու, ուրեմն կարելի է մտածել, որ ոչ թե կապիտուլյացիա ստորագրենք, այլ պարզապես էս պետությունը լուծարենք, խառնվենք գնանք կորչենք։
Ի դեպ, պատկերացնու՞մ եք, որ նա լիներ Մուստաֆա Քեմալի խորհրդականը, ինչպես կհանդիմաներ նրան հեռավոր 1919-20-ին, ձայնի նույն տոնայնությամբ, տեմբրով ու սարկազմով.«Մուստաֆա՛, խելքի՛ արի, ավանտյուրան կհասցնի անգամ Ստամբուլի՛ կորստին։ Մի՛ խանգարիր Մեհմեդին, թող ստորագրի Սևրի պայմանագիրը, որովհետև հետո ավելի վատ պայմաններ են մեր առաջ դնելու։ Դու, ի՞նչ է, որոշել ես Ազգերի լիգայի՞ն ծնկի բերել»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ