copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:36 27-09-2022

Արցախում ոգեկոչել են 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը, տեղի է ունեցել հիշատակի երթ

Արցախում այսօր ոգեկոչել են 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը: ԱՀ նախագահը մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, ծաղիկներ խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշատախտակի մոտ:

Սուրբ Հակոբ եկեղեցու բակից տեղի է ունեցել խաչերթ, որից հետո ներկաները լռության րոպեով հարգել են զոհվածների հիշատակը: