Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:12 27-09-2022

Մենք գտնվում ենք սեզոնային նորմայի մեջ. ԱՆ-ն՝ սեզոնային վարակների աճի մասին

Վերջին շրջանում նկատում ենք տարբեր շնչառական վիրուսներով վարակվածության թվի աճ, բոլորի մոտ գրեթե նույն ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, մարմնի թուլություն, կոկորդում ցավ։

«Սեզոնային վիրուսներ ամեն տարի էլ լինում են, սուր շնչառական հիվանդություններ կարող են լինել, գրիպ կարող է լինել, հին կորոնավիրուսը կարող է լինել, նոր կորոնավիրուս կարող է լինել»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում տարբեր բուժհաստատություններ մեծ թվով մարդիկ են դիմում, որոնց մոտ առկա է բարձր ջերմություն, թուլություն, պե՞տք է դրանից անհանգստանալ, կարող է զանգվածային բռնկման պատճառ դառնալ։

«Այդ ախտանշանները՝ բարձր ջերմություն և այլն, պետք է նախ ախտորոշվեն, պետք է հասկանանք վիրուսայի՞ն է, պատճառը կարող է նույնիսկ բակտերյալ լինի»,- ասաց Զաքարյանը։

Ըստ Զաքարյանի՝ որևէ նորություն չկա, եթե սեզոնային հիվանդություններ են, դրանք ամեն սեզոնի պարբերաբար լինում են։

«Եթե սեզոնային թվերի աճ կա հիվանդությունների՝ ինֆեկցիոն, վիրուսային, դա նորմալ է, քանի որ սեզոնային վիրուսները որոշակի պարբերականությամբ նորից բռնկվում է»,-նշեց նա։

Առողջապահության նախարարությունից Օragir.news-ին հայտնեցին, որ վերջին շրջանում վիրուսային հիվանդությունների թվերի աճը պայմանավորված է սեզոնայնությամբ։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է վիրուսային հիվանդությունների թվի աճով պայմանավորված դպրոցներում դադարեցվի դասապրոցեսը, մեզ ասացին.

«Մենք գտնվում ենք սեզոնային նորմայի մեջ, դեռ անհանգստացնող որևէ բան չկա, որը կարող է դասապրոցեսների դադարեցման հիմք հանդիսանալ, իսկ հիվանդների սպասարկման հետ կապված խնդիրների մասին բուժհաստատություններից ահազանգ չկան»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին