Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:37 27-09-2022

Գեղամավանի բնակիչը գնացել է աներոջ տուն եւ նռնակ նետել տան բակի ուղղությամբ

Գեղարքունիքի մարզի Գեղամավանի բնակիչը գնացել է աներոջ տուն եւ նռնակ նետել տան բակի ուղղությամբ։ Այս մասին oragur.news-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ-ի՝ դեպքը տեղի է ունեցել Սեւան քաղաքում։ Գեղամավանի բնակիչը նռնակ է նետել աներոջ տան բակը, ինչը պայթել է։ Նա ընթացքում հնչեցրել է հայհոյանքներ, վնասել բակում կայանված ավտոմեքենան։
Գեղամավանի բնակիչը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 6-րդ կետերի, 264-րդ հոդվածի 1-ին մասի եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ