Ներքին 3 տարի առաջ - 23:24 26-09-2022

Կես տարի էլ շարունակենք այս խռովությունները, այլևս երկիր չենք ունենա. Լևոն Տեր-Պետրոսյան

«Աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագրեր չունեն»,- Հանրային հեռուստատեսության եթերում այս մասին խոսեց ՀՀ առաջինի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հաղորդավարի դիտարկմանը, թե քննարկման դրվածը հաշտության պայմանագիր չէ, այլ կապիտուլյացիայի, նա նշեց. «Աշխարհում ավելի հզոր երկրներ են կապիտուլյացիայի ենթարկվել: Այո, Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել: Կարող է նյուանսներ լինեն, Ռուսաստանի առաջարկը այլ լինի… ի վերջո, մեկն է հաղթելու: Այո, Ճապոնիան չի՞ կապիտուլացվել: Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան, մեր հակառակորդների անխղճություն… չէի ասի, քաղաքականության մեջ խիղճ չկա, ագրեսիվությունը, մեր սխալները, հանգեցրել են այս վիճակին: Եթե համարում եք, ես էլ եմ սխալներ գործել, եթե ես սխալ գործել եմ… Ես առաջինն էի, որ ասում էի՝ միակ ճանապարհը սա է»:

Առաջին նախագահը հիշեցրեց, որ ինքն իր դիրքորոշումից նահանջել էր՝ քաղաքացիական պատերազմի չհանգեցնելու համար:

Այժմ Մայր Աթոռում նախկին նախագահների հետ հանդիպման արդյունքում առաջին նախագահը պնդում է, որ կենսունակ է իր առաջարկած օրակարգը՝ հրավիրել հանդիպման Փաշինյանին, նրանից լսել իրավիճակի մանրամասները, քննարկել առկա փաստաթղթերը՝ բոլորը ցավոտ, ընտրել միասին դրանցից նվազ ցավոտը:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ ինքը պատրաստ է կիսել այդ պատասխանատվությունը, բայց դա քիչ է, պետք է, որ մյուսներն էլ ստանձնեն այդ պատասխանատվությունը, որպեսզի կարողանան օգնել Փաշինյանին ու Հայաստանին: Անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանը՝ որպես պարտված բանակցող, եթե հեռանա, գա ավելի արդյունավետ բանակցող, որ կկարողանա լավ հարաբերություններ հաստատել արտաքին աշխարհի հետ, առավել լավ պայմաններով փաստաթուղթ և առհասարակ իրավիճակ կունենանք, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Այդպես անելով՝ մենք ավելի ենք բարդացնում մեր վիճակը: Եթե այսօր դեռ հնարավոր է քիչ թե ծատ տանելի լուծում, եթե շատ շարունակեն այս ներքին խռովությունները, սրանով մենք ավելի բարդացնելու ենք, ավելի թուլանալու ենք, ավելի մեծանալու են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները մեզնից… Խնդրեմ, շարունակենք: Կես տարի էլ շարունակենք, և մենք այլևս երկիր չենք ունենա»:

Հակադարձմանը, թե այսպես էլ Ադրբեջանը շարունակաբար նորանոր պահանջներ է դնում, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Օդանավն օվկիանոսն է ընկնում, տալիս են բարձիկ, որ չսուզվեն, մինչև օգնություն գա ու սուլիչներ, մեկն ասում է՝ բա որ կոկորդիլոսներ հարձակվեն: Պատասխանում են՝ դա էլ է նախատեսված, այստեղ մի սուլիչ էլ կա, դրանով սուլում ես, փախչում են: Ասում է՝ բա որ կոկորդիլոսը խուլ լինի… է, դրան էլ կա, ասում են, մի ֆանարիկ կա, հենց մոտեցավ, աչքերին ես գցում: Բա որ քոռ լինի, ասում է… Բա որ, բա որ, Պետություն են, քաղաքական գործիչներ են, փորձ են անցել պետականության, դիվանագետներ են եղել, նախարարներ են եղել: Հիմա «բա որ»- ո՞վ պիտի առաջնորդվեն: Պիտի դնեն վերլուծեն»:

Ըստ առաջին նախագահի՝ բանակցություններ-վեճեր դեռ երկար են լինելու՝ բլուրների, ձորակների, միջանցք-ճանապարհների համար:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը