Ներքին 3 տարի առաջ - 15:12 26-09-2022

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35–ամյա դատապարտյալ է մահացել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35-ամյա դատապարտյալ է մահացել: Լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987 թվականի ծնված, ՀՀ քրեական օրենսգրքի 34-107 հոդվածի, 104 հոդվածի 2 մասով դատապարտված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և միևնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն։

Ժամը 00։30-ին ժամանած շտապօգնության կողմից արձանագրվել է Զ․ Կ․-ի կենսաբանական մահը»,- ասաց Նավիկյանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը հավելեց, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ