Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:00 26-09-2022

Սուրբ Հակոբավանքի առաջին եկեղեցու վերականգնումը հնարավոր կլինի սկսել, եթե ևս 15 հազար դոլար հավաքվի․ Գագիկ Հարությունյան

Արցախում հոգևոր միասնության վերածննդի ու պահպանության համար մեկնարկել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքում գտնվող Հակոբավանք վանական համալիրի վերականգնման ծրագիրը։ Արցախի կառավարության, հասարակական ու բարեգործական այլ կազմակերպությունների գործակցությամբ նախագիծն իրականացնելու համար ստեղծվել է հանգանկություն։

Սուրբ Հակոբվանքի վերականգնման և Քոլատակ գյուղի զարգացման ծրագրի համակարգող Գագիկ Հարությունյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ այդ գործակցության արդյունքում նաև միացավ «Ռե Արմենիա» հարթակը, որում էլ բացվեց հանգանակության բաժինը, որտեղ մարդիկ կարողանում են իրենց ներդրումն ունենալ Սուրբ Հակոբավանքի վերականգնման գործում։

«Այս պահին արդեն հավաքվել է մոտ 25 հազ դոլար, քանի որ Արցախի կառավարությունը խոստացել է հրապարակել հավաքված առաջին 40 հազ դոլարը՝ մոտ այդքան էլ հավաքելու դեպքում արդեն կարող ենք առաջին եկեղեցու շինարարությունը սկսել։ Մեծ հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կհասենք այդ արդյունքին»,- ասաց Հարությունյանը։

Վանական համալիրի վերականգնման նախագիծը ներկայացրել է ճարտարապետ Սամվել Այվազյանը, ով իրականացնում է նաև վերականգնման աշխատանքների վերահսկողությունը։ Նախաձեռնող խումբն ակնկալում է նաև, որ վանական համալիրի վերականգնումը կնպաստի նաև Արցախում տուրիզմի զարգացմանը։

44-օրյա պատերազմից հետո, պատմական Արցախի տարածքում գտնվող ավելի քան 1500 հոգևոր ու պատմամշակութային հուշարձան մնացին ադրբեջանական վրահսկողության ներքո։ Այդ հուշարձանների թվում յուրահատուկ հոգևոր արժեք են ներկայացնում հատկապես Դադիվանքը, Ծիծեռավանքն ու Գտչավանքը, որոնց հետագա գոյությունն ադրբեջանական վերահսկողության տակ վտանգված է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից