Ներքին 3 տարի առաջ - 01:03 26-09-2022

18-ամյա երիտասարդը օդամղիչ ատրճանակով մեքենաներ էր վնասել

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, սեպտեմբերի 22-ի ժամը 21.00-ից սեպտեմբերի 23-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ զենքով վնասել է իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի ապակին: Նույն օրը նմանատիպ հաղորդում է ստացվել նաև Արտաշատի մեկ այլ բնակչից. օդաճնշիչ զենքով վնասել էին նրա բարեկամի «Ֆորդ» մակնիշի մեքենայի բեռնախցիկի դռան ապակին՝ պատճառելով մոտ 100 000 դրամի վնաս:

Արտաշատի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Արտաշատ քաղաքի 18-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 23-ին ներկայացվել է ոստիկանության Արտաշատի բաժին, խոստովանել և ներկայացրել 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը:

Հանգամանքնրը պարզվում են:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ