Ներքին 1 տարի առաջ - 21:32 21-09-2022

Ահա թե ինչու է ձախողվել մեր երկիրը և ինչու ենք շարունակում մարդկային ու տարածքային կորուստներ ունենալ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Չի՛ կարող մի երկիր հաղթանակ տանել, որտեղ անարգվում է հայրենիքի անվտանգության, սահմանների անձեռնմխելիության և անկախության համար նահատակված հերոսը, նրա ընտանիքի անդամը։

Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք, թե ինչի են այս անաստվածներն ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան հայրենիքի պաշտպան մեր զինծառայողները։ Ահա թե ինչու է ձախողվել մեր երկիրը և ինչու ենք շարունակում մարդկային ու տարածքային կորուստներ ունենալ»։