Ներքին 3 տարի առաջ - 00:27 21-09-2022

Արարատ Միրզոյանը սերբ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Նյու Յուրքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը` վկայակոչելով Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի խախտման դեպքերն ու ընդգծելով Ադրբեջանի կողմից վարվող ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի և հարկադրանքի քաղաքականության անընդունելիությունը։ Ընդգծվել է նաև միջազգային հանրության թիրախավորված արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումներին հակազդելու համար։

Արարատ Միրզոյանը և Նիկոլա Սելակովիչը գոհունակություն են հայտնել երկու երկրների քաղաքական երկխոսության դրական դինամիկա կապակցությամբ և կարևորել համատեղ ջանքերի գործադրումը երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում համագործակցությանն առնչվող թեմաներին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը