Ներքին 4 տարի առաջ - 20:59 17-09-2022

Ջեյմս Բաղյանը իր տիեզերական թռիչքների ընթացքում կրած կրծքանշանները նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին

Հայազգի առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանը իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին: Այս մասին հայտնում են թանգարանից:

«Starmus» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում հյուրընկալված հայտնի գիտնականը գրառում է թողել թանգարանի տպավորությունների գրքում, ապա ծանոթացել թանգարանի նորաբաց «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» մշտական ցուցադրությանը և գործող մյուս ժամանակավոր ցուցադրություններին։

«Շնորհակալ ենք հարգարժան նվիրատուին այս կարևոր ցուցանմուշների համար, որոնք ոգեշնչման աղբյուր կլինեն մեր այցելուների համար։ Այս նմուշները առաջինն են մեր թանգարանում, որոնք եղել են տիեզերական ճամփորդությունների վկաներ և հայկական գիտական մտքի նվաճումների հերթական խորհրդանիշներ»,-նշված է թանգարանի տարածած հաղորդագրության մեջ։

Ջեյմս Բաղյանը 1989 թվականի մարտի 13-18-ն առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով՝ 337 ժամ անցկացնելով տիեզերքում։ Երկրորդ թռիչքն իրականացրել է 1991 թվականի հունիսի 5-14-ը «Կոլումբիա» տիեզերանավով։ Իր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թվականին և 1991 թվականին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար