ՔՊ խմբակցության անդամներն ընդունել են Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին
copy image url

ՔՊ խմբակցության անդամներն ընդունել են Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին

Ներքին 2 տարի առաջ - 18:25 16-09-2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերները:

Կարևորվել են արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը: