Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:42 15-09-2022

Երեկվա ինքնաբուխ հավաքը ժողովրդի ցասումն էր, որ ի ցույց դրեց աշխարհին, որ հայ ժողովուրդը մեռած չէ․ Վազգեն Պետրոսյան

Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան։

Oragir.news-ը զրուցեց «Ազատագրական շարժման» անդամ, «ԱՍԱԼԱ»-ի նախկին անդամ Վազգեն Պետրոսյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք այսօր կշարունակվի երեկվա ինքնաբուխ հավաքը, և առհասարակ որն էր դրա օրակարգը։

«Օրակարգը մեկն է․ փրկել այսօրվա իրավիճակը, փրկել հայրենի հողը, որը ամեն օր հանվում է վաճառքի։ Հիմա հիմնական խնդիրը, որ մենք ունենք, նկատի ունենալով, որ երեկվա ինքնաբուխ հավաքը ժողովրդի ցասումն էր, որ ի ցույց դրեց աշխարհին, որ հայ ժողովուրդը մեռած չէ, ողջ է, և ցանկություն չունի իր հողը, հայրենիքը կորցնելու, ցանկություն չունի իր երեխաներին մատաղացու անել թուրքերին։ Ժողովրդի ցասումը բերեց նրան, որ Նիկոլը ստիպված եղավ կեսգիշերին հայտարարել, որ ինքը ոչ մի բան չի ստորագրել, մինչդեռ Ազգային ժողովում հայտարարել էր, որ ստորագրում է, և դրանից բացի՝ Ալիևը ստիպված եղավ հումանիտար զինադադար հայտարարել»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում