Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 20:58 13-09-2022

Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի Հանրապետությունը անհանգստությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը: Այս մասին ասված է երկրի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

«Սգում ենք երկու կողմի զոհերի համար, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մենք բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարություններին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»,-ասված է հայտարարությունում:

Բելառուսի ԱԳՆ-ից նշել են, որ իրենք ելնում են նախադրյալից, որ ցանկացած հակամարտություն կարող է և պետք է լուծվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

«Իր հերթին Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել բոլոր հասանելի ձևաչափերով՝ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հասնելու համար»,-նշել են գերատեսչությունից:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում