Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 18:32 13-09-2022

Կոչ եմ անում արձագանքել այս անթույլատրելի ուժի կիրառմանը պարզորոշ պատասխանով․ Էստոնիայի ԱԳ նախկին նախարար

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Էստոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարինա Կալյուրանդը հասցեական հայտարարություն է արել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների վերաբերյալ։ Նա այդ հայտարարությունը տարածել է թվիթերյան իր միկրոբլոգում։

«Խստորեն դատապարտում եմ երեկ գիշեր Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքի բազմաթիվ թիրախների վրա։ Արձանագրվել է ինտենսիվ հրետակոծություն և ԱԹՍ-ներով հարձակումներ, որոնք թիրախավորել են Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերը ու պատճառ դարձել անհայտ թվով զոհերի»,- գրել է եվրոպացի պատգամավորը։

Նրա պնդմամբ՝ այս նոր ագրեսիան Բաքվի՝ մարտ և օգոստոս ամիսներին Լեռնային Ղարաբաղի շփման գծի հրադադարի լուրջ խախտումների շարունակությունն է։ Եվրոպացի պատգամավորն այն կարծիքին է, որ Բաքուն օգտվել է համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակից, ինչը պայմանավորված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայով։

«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, և, մասնավորապես, Եվրոպական Միությանը՝ արձագանքել այս անթույլատրելի ուժի կիրառմանը պարզորոշ պատասխանով։ Այժմ անատամ հայտարարությունների ժամանակը չէ՝ զսպվածության կոչ անելու «երկու կողմերին»։ Դեռ երկու շաբաթ առաջ Ադրբեջանը և Հայաստանը Բրյուսելում համաձայնեցին մեկ ամսվա ընթացքում սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները։ Ես Բաքվին հորդորում եմ բաց չթողնել այս պատմական հնարավորությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցային սեղանին»,- հայտարարել է Մարինա Կալյուրանդը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները