copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:31 13-09-2022

Ժամը 11:00-ին Նիկոլ Փաշինյանը կգնա Ազգային ժողով և կներկայացնի իրավիճակը այդ պահի դրությամբ

Նիստի սկզբում պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց,որ խորհրդարանը հայտարարության նախագիծ է պատրաստում։

«Ստեղծված իրավիճակում պետք է լինենք մաքսիմալ միասնական: Այս իրավիճակում չենք կարող քաղաքական տարաձայնություններին տեղի տալ և նաև մեր համաքաղաքացիներին եմ դիմում՝ խուճապի չմատնվել: Ժամը 11:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Ազգային ժողով և կներկայացնի իրավիճակը այդ պահի դրությամբ»,- նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: