Ներքին 4 տարի առաջ - 22:31 12-09-2022

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»․ լցակայանները կպարտավորվեն տեսանելի վայրում փակցնել ցուցանակ խախտման մասին

Հայաստանում բենզալցակայաններում և գազալցակայաններում թերլիցքավորման համար կիրառվող տուգանքի չափը կփոփոխվի, ներկայում գործող 500 հազար դրամի փոխարեն կսահմանվի 200 հազար դրամ ֆիքսված գումար՝ ավելացրած լցակայանի վերջին եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստում այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծով նախատեսվում է, որ լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալու հաջորդող 3 օրվա ընթացքում բաշխիչ կայանների վրա վարորդի համար տեսանելի հատվածում պետք է տեղադրվի ցուցանակ, որում նշված լինի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլցում կատարելու համար։

«Թերլցումը հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը տվյալ լցակայանում բաշխիչ կայանների վրա, վարորդին տեսանելի հատվածում փակցնում է ցուցանակ՝ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»։ Մյուս փոփոխությունը՝ թույլ է տալու քաղաքացիներին QR կոդով մտնել ծրագիր և տեսնել, թե տվյալ լցակայանը ի՞նչ ստուգումներ է անցել, ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, արդյոք հայտնաբերվել են, թե ոչ»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ նախագիծը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

«Պետք է նշեմ, որ նախագծի նախնական տարբերակը քննարկվել է տնտեսվարողների հետ։ Տնտեսվարողները բավականին դրական են արձանագրել այս մտահաղացմանը, քանի որ բազմաթիվ են դեպքերը, որ բենզալցակայանները, գազալցակայանները տուժում են այլ անբարեխիղճ տնտեսություններից՝ մարդկանց մոտ ստեղծելով կարծիք, որ ամեն տեղ թերլիցքավորում է լինում»,- ասաց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա