Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 21:27 10-09-2022

Ըմբշամարտ․ Ամոյանը ցավալի պարտություն կրեց, բայց կշարունակի պայքարը

Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկել են պայքարը։ Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկում պարտվել են։

Մալխաս Ամոյանը 3:3 հաշվով (վերջին միավորի հանգամանք) պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Ամոյանին հաղթած հունգարացի ըմբիշը տարել է ևս 4 հաղթանակ և հասել եզրափակիչ. դա նշանակում է, որ Ամոյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն է ստացել և կարող է պայքարել բրոնզե մեդալի համար:

Մեկնարկային գոտեմարտում Ռուդիկ Մկրտչյանը 8։0 հաշվով հաղթել է կորեացի Ջեոնին, ապա 0։9 հաշվով պարտվել է ուզբեկ Օրտիկբոևին։ Մկրտչյանին հաղթած ըմբիշը պարտվել է, ուստի Մկրտչյանը լքել է պայքարը: