copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:30 09-09-2022

Շիրակի մարզի Գուսանագյուղ բնակավայրի մոտ այրվել է մոտ 11 հա խոտածածկույթ և մոտ 14 հա հնձած արտ

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 9-ին, ժամը 17։32-ին ահազանգ է ստացել, որ Մարալիկ քաղաքի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գուսանագյուղ գյուղի «Բադալի ձոր» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:12-ին: Այրվել են մոտ 11 հա խոտածածկույթ և մոտ 14 հա հնձած արտ: