Արտաքին 4 տարի առաջ - 22:38 08-09-2022

Արքայազն Չարլզը կգահակալի Կառլ III անունով

Արքայազն Չարլզը, որը Եղիսաբեթ II-ի մահվանից հետո դարձել է Մեծ Բրիտանիայի թագավոր՝ կգահակալի Կառլ III անունով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը։

Լուրը հաստատել է նաև թագավորի գրասենյակը։

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը, խոսելով Եղիսաբեթ II-ի մահվան մասին, ասել է, որ մոր մահն իր համար «մեծ տխրության պահ էր», և նրա մահը կզգացվի ողջ Մեծ Բրիտանիայում, Համագործակցությունում և ամբողջ աշխարհում:

«Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ և իմ ընտանիքի բոլոր անդամների համար: Մենք խորապես սգում ենք սիրելի ինքնիշխանի և շատ սիրելի մոր կորուստը»,- ասել է նա որպես թագավոր իր առաջին պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բուքինգհեմյան պալատի Twitter-ում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան