copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:11 07-09-2022

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 6-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 44-ամյա Հովհաննես Գ.-ն, որը 2020 թ. հունվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ամենից շատ դիտված