Մամուլ 3 տարի առաջ - 08:50 07-09-2022

Տիգրան Արզաքանցյանը կեղծ փաստաթղթերով խաբել է պետությանը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2016 թվականի հուլիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք, որում ներգրավված է գործարար, նախկին պատգամավոր, այսօր արդեն «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Ինչի՞ մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արզաքանցյանին պատկանող ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետությանը:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲ ընկերությունում իրականացված՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը 2014-ին «Բիլդ Քընստրաքշն» ՍՊԸ-ի հետ կնքել է Կոտայքի մարզի «Լուսաջուր» տարածքի մուտքային տարածքի ճանապարհի շինարարության համար նախագծային եւ աշխատանքային փաստաթղթեր կազմելու վերաբերյալ պայմանագիր: Կողմերը 2015 -ին կազմել են աշխատանքների կատարման ընդունման-հանձնման ակտ՝ հաստատելով, որ աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով: Աշխատանքի արժեքը սահմանվել է շուրջ 52 մլն դրամ: ՊԵԿ կողմից հիմնավորվել է, որ նշված ընկերությունների պաշտոնատար անձինք, առանց փաստացի ծառայությունների մատուցման, եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս: Տեղեկացնենք, որ «Պարամաունտ գոլդ մայնինգ» ընկերության բաժնետերերն էին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Տիգրան Արզաքանցյանը: Հիշեցնենք նաեւ, որ նախորդ տարի եւս փաստաթուղթ կեղծելու պատճառով Արզաքանցյանը չկարողացավ մասնակցել ընտրություններին:
Նա ՌԴ Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտից կեղծ փաստաթուղթ էր բերել, իբրեւ սովորել է այնտեղ 24.02.2018 թվականից մինչեւ 14.06.2019 թվականը, մինչդեռ չի սովորել: Կեղծ փաստաթուղթը նրան օգնել էր գրանցվելու որպես պատգամավորի թեկնածու, սակայն նրա գրանցումը մինչեւ ընտրության օրը մերժվեց: «Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,-ահա այսպես է դատարանում արդարացել Տիգրան Արզաքանցյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ