copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:51 06-09-2022

Արցախցի պատգամավորները դիմել են Դավթյանին և Քյարամյանին՝ Արզումանյանի խափանման միջոցը փոխելու հարցով

Արցախի ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։

Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից: