Ներքին 3 տարի առաջ - 11:55 06-09-2022

Ծեծկռտուք՝ Սևանի նախկին դատարանի շենքում․ հնչել է կրակոց, կան վիրավորներ․ մանրամասներ

Կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ բացահայտվել է սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի դեպքը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ այդ օրը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Աբովյան բժշկական կենտոնից, որ «դեմքի, պարանոցի շրջանի ծակած վերք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Ալբերտ Ս․-ն։ Կարճ ժամանակ անց ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ «աջ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Ռոբերտ Չարախչյանը։

Վերջիններս, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություններ տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 1-ին ժամը 22։00-ից 22։30-ն ընկած ժամանակահատվածում Սևան քաղաքի Խաղաղության փողոցում գտնվող նախկին Սևանի դատարանի շենքի 2-րդ հարում գտնվող սենյակներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։

Արդեն Գեղարքունիքի մարզի ոստիկանները վստահ լինելով, թե ովքեր են եղել ծեծկռտուքի մասնակիցները, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ մասնակիցները եղել են Երևանի բնակիչ 38-ամյա Ռաֆայել Ք․-ն, նրա ընկերներ՝ Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Աշոտ Խ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Էդգար Գ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Ս․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Գևորգ Մ․-ն։
Վերջիններս, միասին գտնվելով Սևանի նախկին դատարանի շենքում, որը, ըստ աղբյուրի, Ռաֆայել Ք․-ի կողմից անհատույց օգագործվում է, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն են ունենում, որն այնուհետև վերածվում է ծեծկռտուքի նշված անձանց և ոմն Գևորգի հետ։

Ծեծկռտուքի ժամանակ Գևորգ Մ․-ն հարևան սենյակից վերցնում է 16 տ/չ 1 փողանի որսորդական հրացանը, որպեսզի ծեծկռտուքը կանխի։ Սակայն այդ պահին քաշքշուկը շարունակվել է, ինչի հետևանքով 1 անգամ նշված հրացանից կրակոց է արձակվել, ինչից հետո ոմն Գևորգը իր ընկերների հետ միասին, Գևորգ Մ․-ի ձեռքից վերցնելով հրացանը, հեռանում են նշված վայրից։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ 16 տ/չ որսորդական հրացանի փամփուշի կրակված պարկուճ, 3 հատ կապարե իրանով կլորավուն տեսքով գնդակ, 2 հատ թաղիքե իրանով մրուրոտ կտոր և արնանման հետքեր։
Ոստիկանների և քննիչների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այնուհետև տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ռաֆայել Ք․-ն, Գևորգ Մ․-ն, Հարություն Ս․-ն և Աշոտ Խ․-ն ներկայացել են վարույթ իրականացնող մարմին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդսիացող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք