Սպորտ 4 տարի առաջ - 15:23 05-09-2022

Մեկնարկել է «Փյունիկ» - «Սլովան» հանդիպման տոմսերի վաճառքը

Սեպտեմբերի 15-ին, Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության խմբային փուլի խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին» (Բրատիսլավա)։

Խաղը կսկսվի ժամը 20:45-ին։

Հանդիպման տոմսերի առցանց վաճառքը մեկնարկել է այսօր։ Տոմսերը կարելի է ձեռք բերել այս հղմամբ։

Տոմսերը կարող եք ձեռք բերել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից՝ սեպտեմբերի 11-ից սկսած, ժամը 11:00-ից։ Տոմսարկղերը կաշխատեն մինչև 19:00-ն։

1 անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։

Տոմսերի գները հետևյալն են՝

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո