ՊՆ պաշտոնական կայքից Ջալալ Հարությունյանի՝ այսօր հրապարակված լուսանկարը հեռացվել է
copy image url

ՊՆ պաշտոնական կայքից Ջալալ Հարությունյանի՝ այսօր հրապարակված լուսանկարը հեռացվել է

Ներքին 2 տարի առաջ - 19:07 02-09-2022
Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Այս միջոցառմանը մասնակցել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ներկա են գտնվել բարձրաստիճան զինվորականներ։ Այդ զինվորականների թվում է եղել նաև գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը։

ՊՆ կայքում Ջալալ Հարությունյանի ներկայությամբ լուսանկար էր հրապարակվել, որը, սակայն, ժամեր անց հեռացվել է։ Պատճառը թերևս Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն է, որի պատճառով վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է։