Ներքին 4 տարի առաջ - 12:23 02-09-2022

Երևանի բնակարաններից մեկում քույր ու եղբոր դիեր են հայտնաբերվել․ shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է զգացվում, բնակիչներն էլ մի քանի օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը , ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում փականագործների օգնությաամբ բացելով դուռը՝ պատշգամբի հատակին և լոգասենյակի հատակին հայտնաբերվել են դիեր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները քույր ու եղբայր են՝ 57-ամյա Աշոտ Վարդանյանն ու 53-ամյա Աշխեն Վարդանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը