Ներքին 4 տարի առաջ - 13:59 01-09-2022

Փոխոստիկանապետը մանրամասներ է հայտնել Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքից

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը մանրամասներ է ներկայացրել Մասիսի համայնքապետարան զինված տղամարդու ներխուժման դեպքի վերաբերյալ:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ոստիկանությունը միանգամից հայտարարել, որ տղամարդը ինքնասպան է եղել, Ֆիդանյանն ասաց. «Որոշակի ժամանակ այնտեղ ոստիկանության կողմից իրականացվել են հատուկ գործողություններ՝ փորձելով բանակցությունների միջոցով հասնել այն բանին, որ տվյալ անձը կամավոր դուրս գա և ներկայանա ոստիկանություն: Իսկ, թե ինչու միանգամից հայտարարեցինք, որ ինքնասպանություն է տեղի ունեցել, որովհետև այդ ընթացքում ոստիկանությունը որևէ հատուկ գործողություն, որ ուղղված կլիներ շենքի վրա հարձակման, չի իրականացրել, շենքում այլ անձ այդ պահին չի եղել»:

Կա հարուցված քրեական վարույթ: Նա վստահեցրեց, որ բոլոր փորձաքննությունների արդյունքներն առավել մանրամասն կներկայացնեն:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը