Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 20:43 31-08-2022

Շառլ Միշելը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ

Ինչպես փոխանցում է Tert.am-ը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ։

Միշելը նշել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։

ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։

Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում գրանցված առաջընթացները:

«Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության։ Հանրային հաղորդագրություններն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հանրության մեջ ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում է մյուս կողմից և քննարկվում»,– ասված է ԵՄ նախագահի հայտարարության մեջ:

ԵՄ նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը հետագայում ևս աջակցելու երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին