Ներքին 4 տարի առաջ - 16:04 31-08-2022

Տիգրան Ավինյանը նշեց, թե ինչ տրամաբանությամբ պետք է գործի հրավառություններն արգելող օրենքը

Հրավառություններն արգելող օրենքի նախագծի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ մասնավոր միջոցառումներին հնարավոր չլինի կազմակերպել այնպիսի հրավառություններ, որոնք կանհանգստացնեն շրջակայքի ողջ բնակչությանը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:

«Աշխարհում որևէ քաղաքակիրթ քաղաքում չեմ տեսել, որ մասնավոր միջոցառումներին ռեստորաններում ամեն օր հրավառություն լինի: Ամենայն հարգանքով այդ օրը ծնված մարդու նկատմամբ, բայց շրջակա հատվածներում ապրող բնակչությունը մեղք չի գործել, որ տվյալ մարդը այդ օրը ծնվել է»,- ասաց Ավինյանը:
Տիգրան Ավինյանի կարծիքով՝ պետք է լիազորությունները տրվեն համայնքի ղեկավարին և նա որոշի՝ արգելե՞լ այս կամ այն միջոցառմանը հրավառություն կազմակերպելը, թե՞ ոչ:

«Ինչ վերաբերվում է պատասխանատվության հատվածին, ապա լիցենզավորման խիստ գործընթացով ենք գնում: Լիցենզավորված ընկերությունները, ենթադրվում է՝ շատ չեն լինելու, և ներմուծված ապրանքը գրանցված է լինելու: Եթե ռեստորանում հրավառություն հնչի, կնշանակի լիցենզավորված ընկերությունները հրավառության նյութերը վաճառել են ոչ ճիշտ մարդկանց կամ մաքսանենգ ճանապարհով են նյութերը բերել»,- ասաց Ավինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը վստահ է, որ հենց վաճառքի սահմանափակումը օրենքով գործի, խնդիրը 90 տոկոսով լուծված կլինի:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել