Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:41 31-08-2022

Որտեղ է հիմա Ջալալ Հարությունյանը․ Արցախում առաջին ամենամեծ հանձնումը նրա օրոք էր, երբ հանձնվեց Հադրութը․ Մետաքսե Հակոբյան

Ես ռազմական գործիչ չեմ, չեմ կարող գնահատականներ տալ, ես կարող եմ խոսել այն ամենի մասին, ինչ իմ աչքով եմ տեսել, իսկ ես իմ աչքով տեսել եմ, թե ինչպես էր հոկտեմբեր ամսից, չնայած մեր առյուծասիրտ տղաների պայքարի, իրենց կյանքի գնով հայրենիքը պահելու մղմանը, Արցախը պատառ-պատառ, երբեմն շատ ավելի մեծ կտորներով հանձնվում։
Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին ձերբակալելուն և մեղադրանք առաջադրելուն։

«Դեռևս Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման շրջանում Արցախում ամենամեծ հանձնումը եղավ Հադրութը, այն Հադրութը, որը երբևէ թուրքի ոտք չէր տեսել, ես այս պարագայում որևէ մեկին ոչ կարող եմ մեղադրել, ոչ էլ չմեղադրել։ Մեղավոր են բոլորը, որովհետև չեն խոսում , պիտի խոսեն, եթե չես խոսում, լռում ես, ուրեմն պատճառ ունես վախենալու, ուրեմն ինչ-որ բան ես թաքցնում, կամ էլ իշխանությունների սպառնալիքը, շանտաժն է պատճառը, որովհետև իրականում մեր պաշտոյաները, զինվորականները կարող էին փոքր-ինչ թեթևացնել այդ բեռը։ Այդպես նաև ժողովուրդը կդադարեր պառակտվել, մեղավորներ փնտրելով։ Այս պարագայում, առաջին հարցը, որ ինքս ինձ տվել եմ, երբ լսեցի Միքայել Արզումայանի ձերբակալման լուրը, այն է, թե որտեղ է Ջալալ Հարությունյանը»։

Պատգամավորն ընդգծեց, որ վստահ է, որ իրականում, որևէ բան չի բացահայտվելու և մենք միամիտ կլինենք եթե նման հույսեր ունենանք, որովհետև այս իշխանությունները հենց իրենք հանցագործներ են, ինչպե՞ս կարող են բացահայտել հանցագործին ու պատժել իրական հանցագորությունը։

«Իմ համար պարզ է, որ բոլորը մեկը մյուսին շանտաժի է ենթարկում, մեկը մյուսի վրա կոմպրոմատներ ունի և այդ կերպ մեկը մյուսին լռեցնում է։ Բացառվում է, որ ռազմական հարցագործությունները բացահայտվեն կամ պատժվեն այն մարդիկ, ովքեր իրականում մեղավոր են եղել։

Անդրադառնալով, հնչող դիտարկումներին, թե մեղավորներ կարգելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը հաջորդը զոհաբերելու է Արայիկ Հարությունյանին, Հակոբյանն ասաց, որ իհարկե էդպես էլ լինելու է։

«Ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մենք գործ ունենք մի անձի հետ, որը որևէ բանի առաջ չի կանգնելու։ Եթե նրա համար սրբություն չէին այդքան երիտասարդները, որոնց մահվան պատճառ դարձավ՝ առանց աչք թարթելու , ուրեմն ոչ մի բանի առաջ չի կանգնի, բայց Արայիկ Հարությունյանին մի փոքր շուտ ենք հաջորդ հերթում դրել, որովհետև, կարծում եմ, հերթում կանգնած դեռ շատերը կան։ Նա իհարկե հերթում է, բայց այդ հերթի վերջում է։ Բոլոր գործընթացները տանում են նրան, որ ամբողջ մեղքը բարդելու են Արցախի զինվորականների և Արցախի իշխանությունների վրա»։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
08:53 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ Հրապարակ

Ձեզ գուցե հետաքրքրի