Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:35 31-08-2022

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Գետափ-Մարտունի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից

Օգոստոսի 30-ին՝ ժամը 20։34-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 10 մ ) դեպի ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Ռ․ Հ․-ն (ծնված 2022 թ.), Մ․ Հ․-ն (ծնված 2022 թ.), Լ․ Ն․-ն (ծնված 1988 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 2000 թ.) և Գ․ Մ․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ռ. Հ․-ն հիվանդանոցում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին