Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը։
Տուրի վերջին խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր «Նոային»։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզաաշտում կայացած խաղում տանտերերը հաղթեցին խոշոր՝ 3։0 հաշվով։
Առաջին խաղակեսում Անդրե Մենսալաոյի գոլի շնորհիվ «Փյունիկն» առաջ է անցել հաշվի մեջ։ Երկրորդ խաղակեսում Միխայիլ Կովալենկոն և Յուսուֆ Օտուբանջոն մեծացրել են առավելությունը՝ վստահ հաղթանակ պարգևելով իրենց թիմին։
«Փյունիկը» 4 խաղից հետո ակտիվում ունի 6 միավոր, իսկ «Նոան» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։